Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի վերաբերյալ հիմնական նկատառումները. Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվի առաջին փուլը։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է օգտագործել ռեժիմի խախտումը՝ համաձայնագիրը խափանելու համար։ Այնուամենայնիվ, ներկայումս նման շահագրգիռ կողմերը քիչ են։ Գազայում կձգտեն վերականգնել կյանքը, իսկ Իսրայելում՝ ընդունել նոր իրականությունը։