«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության եւ փնթիության խայտառակ դրսեւորումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից ՀՀ Ազգային ժողով է հասել մի գրություն, որով նախարարը ԱԺ 3 հանձնաժողովների ղեկավարներին հրավիրում է միջոցառման: Փաստաթղթում նշված է, որ հրավիրվում են «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը»: