«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում: Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել: