ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին: Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ: