ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում: Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի: