«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած ՔՊ-ականների հերքումներին, նիստը, իսկապես, ավարտվել է ծեծկռտուքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի միջեւ։ Պատմում են, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը եւ կուսակցական ակտիվի նիստերին խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ եւ պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից սկսած, մարզպետով վերջացրած։