«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, եւ չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի վարքագիծը։