Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից: «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։