«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել: Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի: