(VIDEO) Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան

article-image

Մանկուրտները ծառայում են բոզկուրտներին․ սա է Հայաստանում իրավիճակը, լրագրողների հետ զրուցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ով մտածում էր, թե հայհոյանք ասեցի, ասեմ՝ ավելի վատ բան էր, բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական կազմակերպություն է։ Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Կարծում եմ՝ ժամանակն է ՀՀ-ում ԵՄ բարեկամներն ուղիղ ասել իրականությունը։ ՀՀ-ն, բարեբախտաբար/ցավոք, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Դա աշխարհաքաղաքական ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք «ամուսնանալու»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն