«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել տհաճ, անհարմար ինչ-որ մեկի ներկայությամբ նայել»,-«Իմնեմնիմի» պոդքասթի գործով դատական նիստի ընթացքում ի պատասխան նիստը նախագահող դատավոր Արման Հովհանիսյանի հարցի՝ ասաց պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։ Նա հաղորդումը համեմատեց ֆիլմի հետ, որտեղ հնարավոր է անկողնային տեսարան։