ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու պաշտոնազրկված դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Տեղեկացանք նաև, որ նախկին դատավորը նամակ է ստացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցրած Դանիբեկյանի գործը գործը կքննի առաջնահերթության կարգով: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարևոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի և Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչև վաղեմության ժամկետը լրանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն