2020 թվականից հետո կեղծ եւ ձեւական դարձած հերթական Ամանորյա զեղումներին զուգահեռ, Հայաստանի քաղաքական օրակարգում, ի հեճուկս ռեգիոնալ և գլոբալ բազմաթիվ մարտահրավերների, միտումնավոր ներքաշում են նաեւ իմ կուսակցությանն ու ինձ՝ անկախ իմ տնային կալանքի պայմանների սահմանափակումներից: Ուստի ստիպված եմ այս կերպով արձագանքել , թեպետ ազատության մեջ լինելու դեպքում պատասխանը կլիներ այլ ձևաչափով և այլ հարթակներում: