Անլրջութան և սարկազմի հերթական դրսևորումը, որով երեկ հանրային լայն շրջանակներին «կերակրեց» Նիկոլ Փաշինյանը, խոսում է պետության և, ընդհանրապես, կառավարման համակարգի նկատմամբ իր իրական վերաբերմունքի մասին։ «Ընտանեկան փոդքաստ» կոչվող տրագիկոմեդիայով նա փաստացի փորձեց անուղղակի արձագանքել աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի ղեկավարությանը (պետք է արձանագրենք, որ սա ոչ գործըներային, ինչ-որ տեղ նաև արհամարհական ժեստ էր)։ Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել։ Ըստ էության՝ «իրական Հայաստան» գաղափարախոսություն ասվածը, եթե չակերտները բացենք՝ պանթուրանականության հայկական ռեբրենդինգն է կամ ուղղակի՝ նեոօսմանիզմ։ Իրենց խոսքում «Փաշինյան դուետը» խոսում էր, ՀՀ ապագան կառուցելու իրենց հայեցակարգի մասին, որն, ինչպես քանիցս ասել ենք հայի ու հայկականության հետ ոչ մի աղերս չունի։