Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալիևը երեկ Հայաստանին հերթական անգամ անվանել է ֆաշիստական պետություն, իսկ մեզ բոլորիս՝ ֆաշիստ։ Հայաստանին հաճախ ֆաշիստ է որակում նաև Թուրքիան։ Սակայն դա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի կրթության նախարարությունը հայտնի ֆաշիստական, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրի կրթության ոլորտում լայն համագործակցության մասին (կից այդ փաստաթուղթն է)։