ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»: Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին: Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե` փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: