Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր երկրորդ անգամ հայտարարել է, թե իբր հայկական կողմը կրակ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն հայտարարել է, որ ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը և ընդգծել է, որ իրենց համար կարևոր է, որ երկրների ինքնիշխան իրավունքները հարգվեն։ Իրանի ներկայացուցիչները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով։