Աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում. աշխարհակարգերը փոխվում են, հները կործանվում են, նորերը՝ ստեղծվում։ Պետություններ են վերանում կամ վերաձևավորվում, և մենք այս ամենի կենտրոնում ենք։ Մեր առնվազն երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բացահայտորեն հայտարարում են Զանգեզուրի միջանցքի պահանջի մասին և սպառնում խնդիրները լուծել ուժով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ոչ բարով ղեկավարը, անտեսելով մեր երկրի ազգային շահերն ու անվտանգության հիմնախնդիրները, զբաղված է ընտանեկան փոդքաստներով։