ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում: Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել: