Այցելելով Չինաստանի խոշորագույն ռազմարդյունաբերական գործարաններից մեկը՝ մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կնքված պայմանագիրը շարունակում է գործել մինչ օրս. Դանիելյան

article-image

Նկարում Տիանանմենի հրապարակում եմ, որտեղ հարգանքի տուրք ենք մատուցում մեր չինացի բարեկամներին՝ ամրապնդելով հայ-չինական պատմական բարեկամության սյուները: Տիանանմենի այս հրապարակը մեզ հիշեցնում է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը, որի ընթացքում նա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ միասին, կարևոր քայլեր ձեռնարկեց հայ-չինական հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ: Չինաստան կատարած մեր այցի ընթացքում՝ AIBO ակադեմիայի շրջանակներում, մենք հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու դիվանագիտության և մշակույթի կարևորագույն մոտեցումներ՝ միաժամանակ ականատես լինելով այն հարգանքին, որը մեր չինացի գործընկերները ցուցաբերում են ՀՀ 3-րդ նախագահի հանդեպ: Նրանք կրկին անգամ ընդգծեցին Սերժ Սարգսյանի հեռատես քաղաքականության արդյունքները, որոնք այսօր էլ անդրադառնում են հայ-չինական ամուր գործընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն