2024 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: «Թափանցիկ ձեռք 2024» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2024 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր ԱՐՄԱՆ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։ Արման Հովհաննիսյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր։