«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է Սևանի սիգ ձկնատեսակի հետ հարաբերությունները պարզելու ժամանակը», այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի պարզվել: Ամեն ինչ առաջվանն է կրկին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ ներսում քննադատված և մերժված Հակոբ Սիմիդյանի գլխավոած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել: