«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի շուրջ բանակցությունների թեման վերջին օրերին Փաշինյանի կողմից առաջին պլան է բերվել՝ ձևավորելով հերթական կեղծ օրակարգը։ Ու սա այն դեպքում, որ նույն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հայտարարության արդյունքում փաստացի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա։ Հենց այդ պահից սկսած միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման թեման փաստացի փակվեց։ Իսկ դա այնպիսի հարց է, որ միշտ եղել է բանակցային օրակարգում։ Պատահական չէ, որ մինչ այդ միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։