Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նախատեսված էին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Տարեվերջյան հավաքը նախատեսված էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Բայց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ նախատեսված չէ, պարզվեց, որ Փաշինյանը չի էլ մեկնելու Ռուսաստան: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ պարզվեց: Փաշինյանն ինքը հայտարարեց, որ չի մեկնելու, որովհետև... նորից «քովիդ է ընկել» կամ՝ կորոնավիրուսով է վարակվել: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին «քովիդի» դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու: Ռուսաստանից հույս էին հայտնել, ի դեմս նույն խոսնակ Պեսկովի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն