«Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաև հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, վերջին վեց տարիներին, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը: Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար, նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի է «ռազմավարություն» բառի իմաստը: Որովհետև, եթե իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջև չէր կանգնեցնի: Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձևակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի մոտ ընդգծված տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով: Ենթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծան