Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել է, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է: