«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։ Ստացվում է, որ Ջուլհակյանը փայլուն կենսագրական տվյալներ չուներ, որպեսզի կարողանար հասնել նախարարի աթոռին, դրա համար իր թիմը մերժեց Ջուլհակյանի՝ նախարար դառնալու հեռանկարը, սակայն իրավաբանական ֆակուլտետում սովորելու մասին մեկ տողը նրան բերեց ՀՀ ամենաանկախ մամինը ձեւավորելու Հանձնաժողով։