Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Իմ կարծիքով, դրանք 2 հիմնական նրբություններ էին պարունակում, որոնք կամ չքննարկվեցին կամ ընդհանուր աղմուկի մեջ դրանց մեծ ուշադրություն չհատկացվեց: Առաջին, չնայած այն հանգամանքին, որ քպ-ական ողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին: Երկրորդ, փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ: