ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Նիկոլ, կապիտուլյանտների հետ չեն բանավիճում,այլ Պետենի նման ցմահ դատապարտում են ՝ ուղարկելով պատմության աղբանոցը։ Պատկերացնու՞մ եք Ֆրանսիայում կոլլաբորացիոնիստ Պետենը բանավեճի հրավեր ուղարկեր Դը Գոլլին,կամ ֆաշիստները կողմն անցած տխրահռչակ գեներալ Վլասովը բանավեճի կոչ աներ մարշալ Ժուկովին, կամ մելիք Ֆրանգյուլը բանավիճեր Մխիթար Սպարապետի հետ։