«Իրավունք» օրաթերթը գրում է. «Համացանցում տարածվում են լուրեր, թե Աղազարյանի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի, հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը, Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հերքում տարածվող լուրերը. «Կոչ եմ անում հարգել պատգամավորի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունը եւ չանցնել բարոյականության սահմանները։ Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ։ Ցավոք, տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։