«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի կինը։ Տեղեկությունը հաղորդեց պատգամավորի որդին և տեղեկացրեց, որ մայրը մահացել է սրտի հիվանդությունից։ Նույն առավոտյան Փաշինյանը հրապարակեց մի տեսանյութ՝ հիշելով, որ այդ օրը իր ու Աննա Հակոբյանի «ամուսնության» օրն է, հիշելով նաև տարիներ առաջ Հրաչյա Հակոբյանի օգնությամբ կազմակերպած սերենադը՝ ուղղված կնոջը։ Ավելին, երեկոյան արդեն տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ինքն ու կինը ռոմանտիկ ժամանակ անցկացնում երևանյան թանկանոց ռեստորաններից մեկում։