«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը եւս խնդրահարույց է։ Դեռ նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման եւ 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը։ Մինչ այդ` կոշտ քննադատության պայմաններում, հունիսին նախագիծն ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատվել էր ՔՊ-ի կողմից։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր: