«Իրավունք» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ջանքեր թափեց Նիկոլ Փաշինյանի մոտ առողջապահության նախարարի պաշտոնը կրկին ստանձնելու համար, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեջքը, պարզվում է, շատ ավելի ամուր է։ Ասում են՝ Ավանեսյանի համար Նիկոլի մոտ բանագնացների թիմ է բարեխոսել, որոնք վստահեցրել են, որ նա եզակի հավատարիմներից է, ու որ նրա ոտքերի տակ սապոն է դնում փորձված աղվես Թորոսյանը։