«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ եւ ընկավ դատարանի դռները։ ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է եւս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը եւ այլ կետեր։