Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,– գրել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել` նշելով, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այնուհետև, նա իր գրառումը վիճարկող ՀՀ նախկին նախագահներին` 2-րդին և 3–րդին ուղիղ եթերում բանավեճի էր հրավիրել` հիմնավորելու իր ասածները։