«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես: Չեն գալու, ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի: Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ: