Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։ 1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: