ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա։ «Իսկ անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ ծախսերից, և հետո մի փոքր խորացա ու հասկացա, որ կարծում եմ՝ այստեղ կա ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր»,- ասել է Ավինյանը։