«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։ Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված: