«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է: Օրակարգում պետք է լիներ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը. ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ «նախագծով Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր»։