ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ երբ որևէ երկիր մյուսի նկատմամբ ագրեսիայի դիմելու նպատակ և հնարավորություն ունի, ո´չ սահմանադրությանն է նայում, ո´չ միջազգային իրավունքին, ո´չ էլ երկկողմ, բազմակողմ միջազգային պայմանագրերին: Ի դեպ, Ադրբեջանի նախագահը բազմիցս բաց տեքստով ասել է, որ միջազգային հարաբերություններում գերիշխողը ուժն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը` չթաքցնելով, որ այդ սկզբունքով է շարժվում: