Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը: Այսպես՝ ի պատասխան Panorama.am-ի՝ նախ ՀՀ կառավարությանը, ապա Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին ուղարկված գրավոր հարցման, որով լրատվամիջոցն իշխանություններից ընդամենը փորձել էր պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար՝ խնդրելով տրամադրել ծախսերի բացվածքը, այդ թվում` վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը, ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, և Նիկոլ Փաշինյանի կնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար, լրատվամիջոցը ստացել է մի պատասխան, որը, մեղմ ասած, հարիր չէ պետության ղեկավարի կնոջ անվան հետ կապվող կազմակերպությանը: