Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել Տարոն Չախոյանի հայտարարություններով․ Թագուհի Թովմասյան

article-image

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով»,-տեղեկացրել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա հիշեցնում է, որ նախօրեին իր միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել է ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել է գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն