«Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։