Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հաղորդակցության հնարավորության ստեղծման վերաբերյալ: Ու սա այն դեպքում, որ կուսակցության ղեկավար մարմնի որևէ ներկայացուցիչ վերոնշյալ շինծու գործով չի անցնում կամ առնչություն չունի: Ավելին, ՀՀԿ ԳՄ 4 ներկայացուցիչներ, ովքեր ունեն պատգամավորի կարգավիճակ, Աշոտյանին այցելելու իրավունք ունեն, սակայն, օրինակ, զանգ կատարելու իրավունք չունեն, ինչն այս տեսանկյունից նույնիսկ զավեշտալի է: