ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն իօր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին հրապարակել էի տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել եմ իմ միջազգային գործընկերներին, և ահա ես եմ հայտնվել Կառավարության թիրախում: