«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում: Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Ալավերդյանի և Կարեն Սարուխանյանի հետ: