Հայելուն պարզ աչքով նայելու իրավունքը մի կորցրեք, պարոնայք, քանի դեռ ուշ չէ վերջնականպես․ Եսայան

article-image

Մարդը միշտ մտածել է, թե հայելիներն են ծուռ, անգամ թեւավոր խոսքեր է գտել ՝ ծուռ հայելիների թագավորություն, ծուռ հայելիների իրականություն, ծուռ հայելիների երկիր։ Մարդը այդպես էլ չի հասկացել, որ հայելին մեղք չունի, որ հենց ինքն է ծուռը, ինքն է ծուռը եւ կույրը, կարճատեսն ու չ-տեսը, որ իր անկարողությունը, չտեսնելու իր բնավորությունը, իր չստացված ցանկությունների, չիրականացած նպատակների, չգտնվող հաղթանակների, անբախտ կյանքի մեղքը գցում է հայելու վրա։ Հիմա, նայենք մեր իրականությունը՝ ի՞նչ ունենք՝ ծռմռված, ճաքճքած, կոտրտված, անհարթ մի կյանք, ճաքած իրականություն, կորսված նպատակ եւ վեց տարի շարունակ չիրականացող երազանք՝ ազատագրել երկիրը, հեռացնել նիկոլին եւ նիկոլանմաններին, մաքրել երկիրը, փրկել երկիրը եւ մտնել ողջամտության եւ տրամաբանության դաշտ։ Ե՞ւ․․․ա՞նում ենք, արե՞ցինք, շտկե՞ցինք երկրի այս ծռությունը։ Իհարկե՝ ոչ, քանի որ երկիրը դեռ գրավված է, քանդվում է, հանձնվում թշնամուն եւ սահուն քայլերով գնում կործանման։ Ուրեմն, պարոնայք գիտունիկներ, պարոնայք իմաստուններ, վերլուծությունների գուրուներ, քաղաքական գանձ գլուխներ, գտեք լուծումը, գտեք համարձակություն հարցը մեկընդմիշտ փակելու, զավթիչներին ռադ անելու, երկիրը տրամաբանության դաշտ մտցնելու, կատարեք քայլ, որը կփրկի երկիրը, ժողովրդին, պետությունն ու պետականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն