«ԿԳՄՍ պաշտոնական էջում երիտասարդությանն աջակցող մեկ ծրագիր կա ընդամենը՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն է, որն էլ ոչ թե ձեր կառավարության, այլ նախորդից մնացած ծրագիրն է»,- «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին նվիրված ԱԺ լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին դիմեց Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։ Նա հետաքրքրվեց, թե քանի երիտասարդ է 2024 թվականին օգտվել այդ ծրագրից։