«Իրավունք» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու կասկածանքով մեծ աղմուկով ձերբակալել են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանին, որը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մտերիմ ընկերն է: Ասում են՝ այդ լուրը իմանալուց հետո մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղը չի գտնում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինս արդեն իսկ ճամպրուկային տրամադրությունների մեջ է: